top of page

Քաղաքականության մեջ ընկեր չունեմ. Արթուր Վանեցյան

  • Aug 2, 2021
  • 1 min read


«Ըստ օրակարգի՝ կհասկանանք, թե ինչ ենք անելու»,- այսօր՝ օգոստոսի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անելու նա այսօրվա ընթացքում։


Հարցին՝ արդյոք մասնակցելո՞ւ է ԱԺ նախագահի ընտրությանը և քվեարկելո՞ւ է, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կկատարվի ԱԺ նիստերի դահլիճում։ Նա նշեց, որ պետք է մի քիչ սպասել, և բոլոր հարցերի պատասխանները կլինեն։


Ինչ վերաբերում է իր պատրաստակամությանը՝ Ալեն Սիմոնյանին՝ որպես ԱԺ նախագահ ընտրելուն, ապա Արթուր Վանեցյանը շեշտեց՝ քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր, բարեկամ ու հարազատ ինքը չունի։


«Կա քաղաքական թիմ, որը կունենա իր որոշումը։ Ես կառաջնորդվեմ դրանով»,- ասաց նա։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page