«Իշխանությունները փորձում են արագ-արագ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել». Արթուր Վանեցյան
- May 20, 2021
- 1 min read

Այսօր կառավարության շենքի առջև տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ բոլորն են մեղավոր, որ թուրքի դիմաց ծնկի իջած իշխանությունները շարունակում են ղեկավարել։
«Պետք է բոլորս համախմբվեինք, հասնեինք նրան, որ մեր քաղաքացիները դուրս գային փողոց, ընդվզեին։ Մեր պահանջը մեր երկրի, մեր հայրենիքի փրկությունն է»,-նշեց Արթուր Վանեցյանը:
«Հայրենիք» կուսակցության նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այսօր բառացիորեն պայքար է՝ ապագայի, պետության, պետականության պահպանման համար։
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Արթուր Վանեցյանը նշեց․ «Ընտրություններից մեկ ամիս առաջ, երբ պետք է ձևավորվի նոր խորհրդարան և նոր իշխանություն, այս իշխանությունները փորձում են արագ-արագ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնց հրապարակված մասը, համարում եմ, իրականությանը չհամապատասխանող հատված է։ Մեր համոզմամբ՝ կա նաև քողարկված մաս»:
Comments