top of page

Ավարտվեց Ա․ Վանեցյանի և «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների հանդիպումը Արա Այվազյանի հետ․ մանրամասներ

  • May 21, 2021
  • 1 min read




Քիչ առաջ ավարտվեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի և ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը, որին մասնակցում էին նաև դաշինքի երկու ներկայացուցիչները։


Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտնեց, որ նախարարի և ԱԳՆ այլ պաշտոնյաների հետ հանդիպմանը բարձրացրել են դաշինքին հուզող հարցերը՝ ի՞նչ է կատարվում իրականում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել այս իշխանությունը ադրբեջանական կողմի հետ հետ և ի վերջո, ինչ են պատրաստվում զիջել կամ ինչ հերթական քայլեր են իրականացնում, որը կբերի ՀՀ անվտանգային համակարգի թուլացմանը։


Արթուր Վանեցյանն ասաց, որ այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, ըստ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի, միակն է, և որևէ այլ հավելված գոյություն չունի։


«Բայց դա մեզ հիմք չի տալիս՝ հանգստանալու և ասելու, որ նման փաստաթուղթ չկա, որովհետև մենք տեսանք, որ շատ դեպքերում տարբեր գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են նույն պետական գերատեսչությունների կողմից»,-ասաց Արթուր Վանեցյանը։


Ըստ Վանեցյանի՝ ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է, բայց մի պարզաբանմամբ՝ իրենք նման փաստաթղթի գոյությանը տեղյակ չեն։ «Կա նման փաստաթուղթ, թե ոչ, օրինակ, կառավարությունում կամ այլ գերատեսչություններում, նրանք տեղյակ չեն»,-հավելեց Վանեցյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page