top of page

Վտանգ է սպառնում ոչ միայն սահմանամերձ բնակավայրերի, այլև պետության գոյությանը․ Ա․ Վանեցյան




«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Հայաստանի անվտանգային վիճակին։ Քննարկմանը մասնակցել են ռազմական փորձագետներ, պահեստազորի գեներալներ ու բարձրաստիճան զինվորականներ, գնդապետներ, վերլուծաբաններ և փորձագետներ:


Գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի խոսքով՝ անվտանգությունը համարվում է Հայաստանի ամենազգայուն և ամենակարևոր հարցերից մեկը: «Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ պատերազմից ամիսներ անց, անգամ այս պարագայում, երբ կապիտուլյանտի միանձնյա որոշումով հակառակորդին են հանձնվել Արցախի բազմաթիվ գյուղեր և քաղաքներ, հայկական պետությունները, միևնույն է, շարունակում են տարածքային կորուստներ կրել։ Երեք օր առաջ էլ տեղեկացանք, որ իշխող քաղաքական թիմը պատրաստվում է Ադրբեջանի հետ կնքվելիք տարբեր պայմանագրերի ու համաձայնությունների միջոցով ձևական ուժ տալ բոլոր այն կորուստներին, որ ունեցել ենք անցած մի քանի ամիսների ընթացքում»,-նշել է Արթուր Վանեցյանը:


Վանեցյանի պնդմամբ՝ պահը օրհասական է, վտանգ է սպառնում ոչ միայն սահմանամերձ բնակավայրերի, այլ նաև պետության գոյությանը: Հակառակորդը զգացել է տարածաշրջանային գործընթացների ծրագրերն ու ցանկանում է իր քաղաքական, տնտեսական շահերին համահունչ ուղղորդել տարածաշրջանային գործընթացները: «Իսկ ի՞նչ է հակադրում Հայաստանը Ալիևի և Էրդողանի այդ մտադրություններին՝ ոչինչ, փոքրիկ, բառիս բուն իմաստով կարճատև ու երկրին որևէ բան չտվող գործողություններ»,-նշել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն իր ելույթում ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն իր նեղ անձնական շահերի սպասարկման համար մեր պետությունն այսօր հանձնում է թշնամուն: «Կորցնում ենք սեփական ճակատագիրը տնօրինելու վերջին հնարավորությունները, և դա վերաբերվում է ոչ միայն Հայաստանի և Արցախի ֆիզիկական անվտանգությունն ապահովող գործոններին, այլև տնտեսությանը, հոգևոր, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին»,-շեշտել է նա:


Նա վստահեցրել է, որ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը չի լինելու երկրի ղեկավար, և երկրի առջև ծառացած մարտահրավերները պետք է մնան մեր ժողովրդի ուսերին:





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page