Search
Ե՛վ կորոնավիրուսը, և՛ «նիկոլովիրուսը» սկսել են վերանալ․ Արթուր Վանեցյան
- Jun 11, 2021
- 1 min read

Կորոնավիրուսն ու «նիկոլովիրուսը» իրար շատ նման են։ Այդ մասին այսօր Վայոց Ձորում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ երկուսն էլ մահեր են բերում, երկուսն էլ տնտեսություն են քայքայում։
«Բայց շատ կարևոր մի բան կա․ ըստ գրաֆիկների՝ երկուսն էլ սկսել են վերանալ, հասնել զրոյի»,- նշեց նա։
Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ իրենք հայ ժողովրդի հետ հաղթահարելու են այդ երկու «բացիլներին», և ձևավորել այնպիսի իշխանություն, որը գիտի ժողովրդի դարդ ու ցավը, և գիտի՝ ինչպես ժողովրդին հանել այս վիճակից։
Նա քաղաքացիներին կոչ արեց ընտրել այն ուժին, որն ի վիճակի է երկիրը հանել այս ծանր վիճակից։
Comments