top of page

Եթե որոշվի, որ դաշինքը վերցնելու է մանդատները, ես իմ թիմին մենակ չեմ թողնի․ Արթուր Վանեցյան

  • Jun 23, 2021
  • 1 min read


Իրականում ընտրությունների արդյունքները սպասելի չէին: Այդ մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։


Նա նկատեց` այժմ ունենք այն, ինչ ունենք։


«Վերջին օրերի ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի աշխատակիցների դեմ իրականացվել է գրոհ, և մեր իրավաբանները զբաղվում են բոլոր դեպքերով»,- նշեց Վանեցյանը։


Անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ է վերցնել պատգամավորական մանդատը, Արթուր Վանեցյանը պատասխանեց․


«Եթե որոշվի, որ դաշինքը վերցնելու է մարդատները, ես իմ թիմին մենակ չեմ թողնի և կգնամ խորհրդարան»։


Բայց և այնպես, Արթուր Վանեցյանի դիտարկմամբ, այս ընտրությունների արդյունքերով չլուծվեցին մեր երկրում եղած հարցերը: Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքները։


«Հիմա քաղաքական ուժերի հետ բանակցում ենք ՍԴ դիմելու համար։ Ընտրությունների արդյունքների մասին կխոսենք ՍԴ որոշումն ունենալուց հետո»,- ասաց նա։


Դաշինքի առաջնորդը նշեց, որ մեկ տարվա մեջ եղան այնքան իրողություններ, այնքան անսպասելի իրավիճակներ, որ բացահայտումների մասին խոսելն արդեն դարձել է անհետաքրքիր։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page