Search
Սա ընտրություն է հանուն Հայաստանի լինել-չլինելու․ Արթուր Վանեցյան
- Jun 20, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր քվեարկել է հանուն բարեկեցիկ, ապահով Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի ու Արցախի և Հայաստանի ապագայի։
«Սա ուղղակի ընտրություն չէ, այլ ընտրություն է հանուն Հայաստանի լինել-չլինելու»,- իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումներին, ապա Արթուր Վանեցյանը նկատեց՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է։
«Նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն։ Այլևս երբեք Հայաստանում նրանք իշխանություն կազմելու հնարավորություն չունեն»,- նշեց վարչապետի թեկնածուն։
Այս պահին, ըստ Արթուր Վանեցյանի, իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում աթոռից կառչած մնալու համար։
Comentários