top of page

ՀՀ պատվախնդիր քաղաքացին այսօր կանգնած է լուրջ փորձությունների առջև․ Վանեցյանի շնորհավորանքը՝ որդուն

  • Sep 17, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Մեր ընտանիքում այսօր նորից տոն է։ Ավագ որդիս՝ Արտյոմը, դարձավ 20 տարեկան։

Ծնունդդ շնորհավոր, տղաս։ Վստահ եմ գիտես, որ մենք բոլորս կուզեինք այլ տրամադրությամբ և այլ պայմաններում նշել այս հրաշալի օրը։ Բայց յուրաքանչյուր հայ, Հայաստանի յուրաքանչյուր պատվախնդիր քաղաքացի այսօր կանգնած է լուրջ փորձությունների առջև։ Եվ ես հպարտ եմ, որ քո բաժին բեռը դու կրում ես իսկական տղամարդուն վայել կեցվածքով։


Թող Աստված միշտ պահապան լինի քեզ և մեր ժողովրդի բոլոր զավակներին, որդիս։ Եվ թող Աստված առաջնորդի ձեզ՝ մեր նոր սերնդին, ճշմարտության ու բարեպաշտության ճանապարհով»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page