Search
Եթե Առուշանյանի ֆինանսական աջակցությունը կաշառք է, Սյունիքին այս պահին 1 մլրդ դրամ տրամադրելն ի՞նչ է
- Oct 8, 2021
- 1 min read

Այսօր խորհրդարանական ճեպազրույցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով Առուշ Առուշանյանի դեմ քրեական գործերին, դրանք շինծու որակեց՝ պայմանավորված ՏԻՄ ընտրությունում Առուշանյանի առաջադրմամբ։ Անդրադառնալով Սյունիքում որոշ աշխատանքներ իրականացնելու համար 1 միլիարդ դրամ տրամադրելու կառավարության որոշմանը՝ Գրիգորյանը նշեց․
«Իհարկե պետք է ավելին լիներ տրամադրվող աջակցությունը, բայց սա տեղի է ունենում ընտրություններին ընդառաջ։ Եթե Առուշ Առուշանյանի և փոխհամայնքապետերի՝ սյունեցիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը որակվում է կոռուպցիա, ապա կառավարության այս աջակցությունն ի՞նչ պետք է որակել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Comments