top of page

Առուշանյանի հաղթանակը նրա խափանման միջոցի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ․ փաստաբան

  • Oct 18, 2021
  • 1 min read


«Շատ զուսպ, շատ համեստ արձագանքեց իր հաղթանակի լուրին։ Հաղթանակը սպասելի էր Առուշ Առուշանյանի համար, քանի որ վստահ էր` գորիսեցիներն իրեն կըտրեն` հաշվի առնելով հանգամանքը, որ ինքը Գորիսի համար արել է ամեն ինչ, ինքը Գորիսի ժողովրդին է սիրում, Գորիսի ժողովուրդն էլ` իրեն , հետևաբար կասկած չուներ, որ հենց իրեն են ընտրելու»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։


Անդրադառնալով երեկ «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում տեղի ունեցած խուզարկությանը՝ Ալեքսանյանը նշեց․


«Բնականաբար, խուզարկության գործընթացին չեմ մասնակցել, բայց ակնհայտ է, որ այդ խուզարկությունը որևէ իրավական հիմք չի կարող ունենալ և չի ունեցել։ Դա ընդամենը նպատակ է հետապնդել կազմալուծել շտաբի աշխատանքը և վախի մթնոլորտ ստեղծել»։


Հարցին՝ որևէ իր իրավապահների կողմից առգրավվե՞լ է խուզարկության արդյունքում՝ փաստաբանն ասաց․


«Փաստաթղթեր են առգրավվել, սակայն, ինչպես հասկանում ենք, դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քրեական գործի վրա։ Այսինքն` զուտ ձևական գործընթաց է, որը, կարծում եմ, շտաբի աշխատանքի կազմալուծման համար է արվել»։


Ալեքսանյանի խոսքով` Առուշանյանի հաղթանակը նրա խափանման միջոցի փոփոխման վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։


«Ես գիտեմ, որ ժողովրդին այդ հարցը շատ է հետաքրքրում, թե արդյոք այս հաղթանակը ենթադրո՞ւմ է նաև, որ Առուշանյանի խափանման միջոցը կփոխվի։ Պետք է լինենք օբյեկտիվ. այս երկու հարցերը մեկը մյուսի հետ փոխկապակցված չեն, բայց այդուամենայնիվ, մեր պայքարը շարունակվում է, և պատրաստվում ենք նոյեմբերի 5-ին կայանալիք դատական նիստի ժամանակ խափանման միջոցի փոփոխման հարցը ևս մեկ անգամ բարձրացնել»։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page