Սիրիայում Ասադի օգտին քվերակել է ժողովրդի 95.1%-ը
- May 28, 2021
- 1 min read

Սիրիայում նշում են նախագահական ընտրություններում երկրի գործող ղեկավար Բաշար Ասադի հաղթանակը, հաղորդում է ТАСС-ը:
Մայրաքաղաք Դամասկոսում հրավառություն է եղել, երթեր են անցկացվել այդ կապակցությամբ: Կենտրոնական հրապարակ մարդկանց հոսքը սկսվել է դեռ նախքան քվեարկության արդյունքների հրապարակումը: Հազարավոր քաղաքացիների ձեռքում սիրիական ազգային դրոշներն են և Բաշար Ասադի նկարներով պաստառներ:
Սիրիայի խորհրդարանի ղեկավար Համմուդա Սաբահը հայտարարել է, որ Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Բաշար Ասադը՝ ստանալով ձայների 95.1%-ը:
Ասադի մրցակիցներն էին խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալլիում Աբդալլահը, որը ստացել է 1.5%, և ընդդիմադիր թեկնածու Մահմուդ Ահմեդ Մուրաին, որը 3.3% է ստացել:
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան կոչ էին արել միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները՝ ընտրությունների անցկացումը Ասադի վարչակազմի կողմից լեգիտիմություն ձեռք բերելու ոչ լեգիտիմ փորձ:
Comments