Երբ կավարտվեն ասֆալտապատման աշխատանքները Երևանում. քաղաքապետարանի պատասխանը
- May 17, 2021
- 1 min read

MediaHub-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ Երևանի տարբեր վայրերում ճանապարհներին առաջացած փոսերի, նախազգուշացնող նշանների բացակայության պատճառով երթևեկությունը դարձել է բարդ՝ հաճախ անանցանելի, իսկ մեքենաները խաթարվում են ճանապարհների պատճառով։
MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ պարզաբանելու, թե երբ են ճանապարհների կարկատանները, ասֆալտապատվելու, ինչին ի պատասխան Հակոբ Կարապետյանը պատասխանեց՝ «Վաղը չէ մյուս օրը՝ այս ժամին․․.»,- ապա հավելեց, որ այդ ուղղությամբ պարբերաբար աշխատանքներ են տարվում։
Իսկ թե ինչու չենք տեսնում արդյունքները վերջինս պատասխանեց,- «Արդյունք, եթե չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք չկա։ Արդյունք տեսնելու համար դիմեք մեզ գրավոր»։
Երևանում ասֆալտապատման աշխատանքների ընթացքի մասին MediaHub-ը առաջիկայում գրավոր հարցում կուղարկի Երևանի քաղաքապետարան։ Արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը:
Comments