Search
Հանձնարարել եմ առաջարկա պաշտոնապես փոխանցել Ադրբեջանին․ Փաշինյանը՝ որդուն գերիների հետ փոխելու մասին
- Jun 9, 2021
- 1 min read

Այսօր՝ հունիսի 9-ին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ որդուն՝ Աշոտին, գերիների հետ փոխարինելու հարցին։
Փաշինյանը նշեց, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է իր առաջարկը փոխանցել Ադրբեջանին։
«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերչադարձի պայմանով»,- ասել է նա։
Նա ընդգծեց, որ սա միակ եղանակը չէ ու հուսահատ քայլ չէ գերիներին վերադարձնելու համար՝ հստակեցնելով, որ մեծ աշխատանք է արվում այդ ուղղությամբ։
Comments