top of page

Ընդդիմադիր ուժերը ֆինանսական մեծ միջոցներ են ծախսել ընտրությունների ժամանակ. «Հրապարակ»

  • Jul 3, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ընտրություններից առաջ ստեղծված հարյուրավոր, նույնիսկ հազարավոր աշխատատեղեր կրկին կկրճատվեն։ Քաղաքական ուժերը փակում են շտաբները, գրասենյակները՝ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմադիրները։ Դրանց աշխատակիցներին արդեն ծանուցել են այդ մասին։


Հատկապես մեծ թվով գրասենյակներ էին բացել ԲՀԿ-ն, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները։ Բոլոր ուժերն այս ընտրություններում ֆինանսական մեծ միջոցներ են ծախսել ոչ միայն մարդկանց վարձելով, այլև հանրապետությունով մեկ պաստառներ փակցնելով․ այս հարցում առաջատարը, թերևս, Տիգրան Արզաքանցյանն է, որի ներկայացրած քաղաքական ուժը՝ Դեմոկրատական կուսակցությունը, ընդամենը 5020 ձայն ստացավ։


Ընդդիմադիր դաշինքները նաև խոստումներ էին տվել, որ իշխանության գալով՝ ոմանց աշխատանքի կտեղավորեն, մինչդեռ հիմա կարող են մի քանի տասնյակ մարդու ընդամենը որպես ԱԺ պատգամավորների փորձագետ-օգնականներ ընդունել»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page