top of page

Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի նոր խմբաքանակ. ԱՆ

  • Sep 3, 2021
  • 1 min read


Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի նոր խմբաքանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։


«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:


Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, հյուպատոս Էվալդաս Գալվանաուսկասի, Առաքելության ղեկավարի տեղակալ Վիսմանտե Դայլիդենայտեի և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերի հետ այցելել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա:


ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առողջապահության նախարարության հետ համագործակցությունը որակել է արդյունավետ, որի վառ օրինակն է COVID-19 համավարակի օրերին Հայաստանում լիտվացի բժիշկների իրականացրած առաքելությունը` ընդգծելով, որ գործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը, որպես աջակցություն, կստանա նաև այլ պատվաստանյութեր:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page