top of page

ԱԹՍ-ների խոցում չի եղել, բայց հնարավոր է եղել կասեցնել թշնամու գործունեությունը. Աբրահամյան


Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:


Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել, բայց համապատասխան համակարգերի առկայության, գործողությունների մեջ դնելու արդյունքում ադրբեջանական ԱԹՍ-ները խուսափել են երկրի խորք ներթափանցելուց կամ մեր հատվածում եղել են կարճ ժամանակ։


Կարծում եմ, որ Վարդենիսի հատվածում արձանագրված պայթյունների ձայները այս պարագայում կապված են եղել ՀՕՊ համակարգերի արձակված հրթիռների հետ, այլ ոչ թե խոցված ԱԹՍ-ների։


Եթե նույնիսկ չկա ԱԹՍ-ի խոցում, ինչպես հասկացվում է ՊՆ հաղորդագրությունից, գոնե հնարավոր եղել է կասեցնել թշնամու հետախուզական գործունեությունը»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page