Հայտնի է՝ ով կփոխարինի հրաժարական տված «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին
- Sep 14, 2021
- 1 min read

Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի՝ այսօր տեղի ունեցած առաջին նիստին մասնակցում է ավագանու 35 անդամ։ Մինչև օրակարգին անցնելը քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրեմջյանը դիմում է ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին։ Խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, խմբակցության քարտուղար է ընտրվել Լևոն Հովհաննիսյանը։ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած Արտյոմ Հակոբյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկանծու Արտաշես Ջավադյանին, իսկ Արտաշես Ջավադյանի մանդատը տրվել է Տիգրան Խաչատրյանին։
Քաղաքապետ Հայկ Մարությանի առաջակով քվեարկությամբ հաստատվեց, որ ավագանու հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 26-ին ժամը 11։00-ին։ Նիստի օրակարգում ընդգրկված է 18 հարց։
ความคิดเห็น