top of page

Վաղը տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու նիստը

  • Sep 13, 2021
  • 1 min read


Երևան քաղաքի ավագանին սեպտեմբերի 14-ի նիստում կքննարկի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձանն Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում տեղադրելու մասին նախագիծը։ Նախագիծը ներառված է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-րդ նիստի օրակարգում։


Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երևան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող։


«2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Երևան քաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ նրանց ժառանգների կողմից՝ Երևանի քաղաքապետարան ուղղված դիմումը: Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական և բարոյահոգեբանական կարևոր նշանակություն»,- նշված է նախագծում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page