Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին Աբովյանի դիահերձարանի աշխատակիցները․ հրաժարական կտա՞ Անահիտ Ավանեսյանը
- Jun 3, 2021
- 1 min read

Որոշներն ազատվել են աշխատանքից, որոշները ստացել են խիստ նկատողություն և հարուցվել է քրեական գործ․ քննությունը կընթանա, կպարզվեն հանգամանքները և օրենքի շրջանակներում բոլորը կկրեն համապատասխան պատիժ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Դիտարկմանը, թե ստորին օղակներում են պատասխանատվություն կրում, Ավանեսյանն արձագանքեց․
«Ես, որպես քաղաքական պատասխանատու, միանգամից արձագանքել եմ։ Այո, ներողություն եմ խնդրել և ասել, որ բոլորը, որոնք պատասխանատու են տվյալ գործընթացի համար, պետք է պատիժ կրեն»։
Հարցին՝ այս լարված իրավիճակում չի պատրաստվո՞ւմ հրաժարական տալ, Ավանեսյանը պատասխանեց․
«Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը, որովհետև ոչ մի պաշտոնատար անձ նման վարքագիծ չի դրսևորել։ Ես ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին, բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի արարքը պետք է գնահատվի ըստ նրա կատարածի»։
Ըստ Ավանեսյանի՝ իր բացթողումն այն է, որ անձամբ չի իրականացրել վերահսկողությունը։
Comments