Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել սիբիրյան խոցով վարակվածների առողջական վիճակի վերաբերյալ
- Jul 1, 2021
- 1 min read

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ 3 քաղաքացիների վիճակը, որոնց մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային տեսակ, գնահատվում է միջին ծանրության և թեթև: Այդ մասին Ավանեսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Նրանց ամբողջապես կտրամադրվի անհրաժեշտ բուժման կուրսը: Վերջին 3-4 օրերին ՀՎԿԱԿ-ի մասնագետները կատարում են համայնքային այցեր, նմուշառումներ են կատարում ու ուսումնասիրում բոլոր կասկածելի դեպքերը: Իրականացվում են նաև կանխարգելիչ միջոցառումներ, ամբողջ համայնքը և շրջակայքը խիստ հսկողության տակ են, սակայն վարակի աղբյուրը դեռ հայտնի չէ»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը:
Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
Comentarios