ԱՄՆ-ն միշտ կայուն գործընկեր է եղել Հայաստանի համար. Ավինյանը շնորհավորել է Ջո Բայդենին
- Jul 4, 2021
- 1 min read

Միացյալ Նահանգները միշտ կայուն գործընկեր են եղել Հայաստանի համար ՝ գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այն վճռորոշ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում: Այս մասին նշել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ ԱՄՆ անկախության 245-ամյակի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
«Սիրելի' ամերիկացիներ,
Երկրորդ անընդմեջ տարին է, որ մենք հուլիսի 4-ի տոնակատարությանը միանում ենք հեռավար կարգով: Ցավոք, շարունակվող համաճարակը մեզ զրկեց այս տոնական առիթով դեսպանության մեր ամերիկացի ընկերների և գործընկերների հետ ամուր ձեռքսեղմման հնարավորությունից: Այնուամենայնիվ, քանի որ Միացյալ Նահանգների ժողովուրդը նշում է ազատ և բարեկեցիկ երկրում ապրելու իր հավաքական որոշման 245-ամյակը, մեր ցանկություններն ու շնորհավորանքները ջերմ են, ինչպես երբեք:
Միացյալ Նահանգները միշտ կայուն գործընկեր են եղել Հայաստանի համար ՝ գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այն վճռորոշ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում:
2020-ի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը լուրջ ազդեցություն ունեցավ բնակչության և տարածաշրջանի անվտանգության վրա և չլուծված թողեց այնպիսի առաջնահերթ խնդիրներ, ինչպիսիք են Արցախի վերջնական կարգավիճակը: Այս առումով, Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների մտադրությունը՝ աշխուժացնելու իր ջանքերն հակամարտության արդար և համապարփակ լուծման ուղղությամբ»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձում:
Comments