top of page

Տղամարդը դատի է տվել գործընկերներին՝ կորպորատիվի ժամանակ իրեն ծաղրելու համար

  • Dec 4, 2021
  • 1 min read


Ավստրալիայից տղամարդը դատական ​​հայց է ներկայացրել իր գործընկերների դեմ, ովքեր աշխատավայրում կատակել են իր մասին, գրել է Unilad-ը։ Նա նրանց արարքը վիրավորական է համարել։


Իլյաս Էլհարազը Մարոկկոյից Ավստրալիա է տեղափոխվել ատաղձագործ դառնալու համար: Նա երեք տարի աշխատել է նույն ընկերությունում, սակայն հեռացել է գործընկերների գործողությունների պատճառով։ 23-ամյա տղամարդու խոսքով՝ կորպորատիվի ժամանակ իրեն կապել են, գլխիվայր կախել ու սկսել մատներով հրել։

«Միայն հիշում եմ, թե ինչպես էին ինձ վրա կպչուն ժապավեն կպցնում: Իմ ղեկավարը հարվածում էր ինձ և ծիծաղում, իսկ ես կարծում էի, որ կօգնեն ինձ», - պատմել է Իլյասը:

Իլյասը նաև բողոքել է, որ ծաղրից հետո ստիպված է եղել հոգեբանական օգնության դիմել։ Բացի այդ, նրա մոտ քնի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Միջադեպն այժմ հետաքննվում է աշխատավայրում աշխատանքի պաշտպանության և անվտանգության հարցերով զբաղվող մարմինների կողմից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page