Search
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. կան վիրավորներ
- Aug 1, 2021
- 1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում դեմ դիմաց բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան հողամասի ցանցե պարսպին, իսկ BMW-ն մասամբ փակել է ճանապարհը:
Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Comments