top of page

Ավտովթար՝ Արտաշատ քաղաքում. կան վիրավորներ

  • Jun 15, 2021
  • 1 min read


Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Մխչյան գյուղի բնակիչ՝ 67-ամյա Հայկարամ Մանասերյանի վարած Mercedes մակնիշի, Արտաշատ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հեղինե Կիրակոսյանի վարած Nissan մակնիշի և 67-ամյա Հրաչիկ Թումանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։


Վթարի հետևանքով Հ. Մանասերյանը, Հ. Կիրակոսյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Ասյա Կիրակոսյանը, Հ. Թումանյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page