top of page

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր

  • Jul 27, 2021
  • 1 min read


Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի վարչական տարածքում բախվել են Mercedes G63 և Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:


Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page