Search
Իշխանությունները փորձում են կոծկել Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարը
- Jun 17, 2021
- 1 min read

Հունիսի 16-ին Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին, 168.am-ի տեղեկություններով, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land Crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։
Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան մեքենայից դուրս է ընկել և հայտնվել բավականին հեռու։ Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Նախարարը գտնվել է մեքենայի մեջ։ Ոստիկանության կայքում դեպքի մասին տեղեկատվությունը ներկայացված է, սակայն գրված չէ, թե ովքեր են գործող անձինք։
Comments