top of page

Ավտոպատահար՝ Տավուշում

  • Jun 17, 2021
  • 1 min read


2021թ. հունիսի 16-ին` ժամը 00:45-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող բնակավայրի բնակիչն իր կողմից վարվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով LT-16 միջպետական ավտոճանապարհով երթևեկելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:



Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page