top of page

Ազատազրկված համայնքապետերն անգամ ընտրվելու դեպքում կմնան անազատության մեջ. «Ժողովուրդ»

  • Oct 15, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Հայաստանում շարունակվող ՏԻՄ ընտրությունները հիմնականում անցնում են «աննկատ» ու նվազ հետաքրքրության պայմաններում: Համեմատության կարգով ուշադրություն են գրավում Գյումրին՝ որպես երկրորդ քաղաք, եւ Սյունիքի համայնքները, քանզի այնտեղ խոշոր համայնքների ղեկավարների դեմ հարուցված են քրեական գործեր, մի մասն էլ ազատազրկված են: Օրինակ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը որը նաև համայնքի ղեկավարի թեկնածու է, գտնվում է անազատության մեջ, և, Գորիսում շրջանառվող լուրերի համաձայն, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով կարողանա վերընտրվել, դա դեռ չի նշանակում, որ կհայտնվի ազատության մեջ ու կկարողանա ղեկավարել համայնքը:


Գորիսեցիների շրջանում մտահոգություն կա, որ դեպքերի նման զարգացման դեպքում կտուժի համայնքը, դրա զարգացումը. նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Համայնքի ղեկավարը պետք է լինի իշխանությունների մարդը, որ կարողանա փող, ծրագիր ու նոր հնարավորություններ բերի մեր քաղաքին, ընդդիմանալով կենտրոնական իշխանության դեմ՝ ոչինչ դեպի լավը չի գնա, ու կտուժենք մենք ու մեր երեխաները»:


Գրեթե նույն իրավիճակն է նաև Սյունիքի մյուս համայնքներում. այստեղ ենթագիտակցորեն մարդիկ ձգտում են փոփոխությունների՝ համարելով, որ իրենց նախկին ղեկավարները, լինելով նախկին իշխանությունների հետ սերտաճած մարդիկ, պետք է այն ժամանակ այսպիսի ջանասիրությամբ պայքարեին իրենց համայնքների զարգացման համար, եթե պետք էր, այն ժամանակ ընդվզման կոչեր անեին, այլ ոչ թե երիտկոմերիտականների նման զգաստ կանգնեին, երբ Երևանից ինչ-որ մեկը գալիս էր իրենց մոտ, ու երբ տարիներով նույնիսկ փողոց չէր ասֆալտապատվում, դպրոց չէր վերանորոգվում եւ այլն: Ինչպես ասում են, ամեն բան մի օր շուռ է գալիս»:


Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page