Search
«Ազատ հայրենիք»-ին 2 թեկնածուի փաստաթղթերը լրացնելու համար ԿԸՀ-ն 48 ժամ տվեց
- May 29, 2021
- 1 min read

«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի ցուցակում լրացումներ անելու համար ԿԸՀ-ն 48 ժամ տվեց։
Դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակում ընդգրկված 67-րդ թեկնածու Ալիսա Արսենի Ֆիդանյանի փաստաթղթերից բացակայում է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակվելու տեղեկանքը և հայերենին տիրապետելու փաստը հաստատող պատճենը։
Անճշտություն եղել է նաև ցուցակում 80-րդ համարի թեկնածու Ալիսա Հովհաննիսյանի փաստաթղթերում։ Նրա փաստաթղթերում բացակայել է հայերենին տիրապետելու մասին հավաստող փաստաթղթի պատճենը։ ԿԸՀ-ի կողմից տրված ճամկետը լրանում է մայիսի 30-ին, ժամը 14:00-ին։
Comments