top of page

Ադրբեջանը պատրաստ է Հարավային Կովկասում եռակողմ ձևաչափով գործակցության. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո: «Այսօր տեղի ունեցավ մտքերի փոխանակություն (Վրաստանի վարչապետի հետ-խմբ.)՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև խորհրդակցությունների վերաբերյալ: Եթե Հայաստանը համաձայն է, ապա մենք նույնպես դրան պատրաստ ենք»,- ասել է Ալիևը


Նա նաև նշել է, որ Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունները հասել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի: «Այսօր մեր դաշնակցային հարաբերությունները, կարելի է ասել, բարձրացրել են դաշնակցային մակարդակի, քանի որ մենք սերտորեն գործակցում ենք բազմաթիվ ուղղություններով: Միաժամանակ, համագործակցության երկկողմ ձևաչափը կարևոր է ոչ միայն մեր երկրների, այլև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի, և ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Ալիևը:



留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page