Search
Ադրբեջանի ՊՆ-ը նամակ է հղել ՌԴ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը. Tert.am
- Sep 12, 2021
- 1 min read

Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում: Ինչպես հայտնում է Tert.am-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանն ուղարկված նամակներում՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների, իբր, անօրինական անցման Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:
Comments