top of page

Զանգեք, ձեր ԱԽՔ-ին հարցրեք․ Մովսես Հակոբյանը՝ ԱԱԾ զորքի կողմից սահմանները հսկելու ռիսկերի մասին

  • Aug 23, 2021
  • 1 min read

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ զինծառայության ժամկետը կկրճատվի, սահմանները կհսկեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, բանակը կզբաղվի ռազմական գործով։ Ավելի ուշ՝ օգոստոսի 22-ին, ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարեց, որ զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու գործընթացն արդեն սկսվել է։


Թե ինչ ռիսկեր կարող է առաջ բերել երկրի սահմանային անվտանգությունը ԱԱԾ սահմանապահ զորքերին վստահելը, MediaHub.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ։


Նա մեր հարցին կտրուկ պատասխանեց՝ ասելով, որ այդ հարցով պետք է դիմել ԱԽ քարտուղար, իր քրոջորդի Արմեն Գրիգորյանին։


«Զանգեք, ձեր ԱԽ քարտուղարին հարցրեք, ինձ ինչո՞ւ եք զանգում»,- ասաց նա, ապա հավելեց, որ ոչինչ չգիտի ու որևէ բան չի հասկանում։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page