top of page

Ազգային ժողովն ավելի քան 1 մլն դրամի կոշիկ և հագուստ է գնել




Ազգային ժողովը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով գնում կատարելու համար հոկտեմբերի 21-ին պայմանագիր է կնքել «Էլաամոդա» ՍՊԸ-ի հետ։


Ազգային ժողովն արտադրական հագուստ և կիսաճտկավոր կոշիկներ ու շապիկներ է ձեռք բերել։


Պայմանագրի արժեքը կազմել է 1 միլիոն 122 հազար դրամ։


Ընկերությունը պետական գրանցում ստացել է 2014թ-ին, գլխավոր տնօրենը և սեփականատերն Էլբեկ Գրիշայի Հովսեփյանն է։


Այդ ընկերությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պետական մի շարք կառույցների հետ է պայմանագրեր կնքել, այդ թվում՝ դատական դեպարտամենտի, Երևանի քաղաքապետարանի և այլն։

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page