top of page

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 59 դեպք

  • Sep 24, 2021
  • 1 min read


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page