Առանց բացառության Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները. քաղաքագետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առանց բացառության Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները։
Մեղրիով կոմունիկացիա տալու է Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ՝ բեռների համար։
Միջանցքի մասով համաձայնություն կա, բայց մանդատի հարցի որոշման ու նույն թեման մի քանի կողմի վրա ծախելու հարցեր կան։
Օրակարգը արդեն վաղուց հստակ է․ ասում է՝ ես չեմ կարող պահել, գործընկերնե՛ր, դուք եկեք, պահեք։ Արդյունքում՝ իր պայմանավորվածությունները ադրբեջանցիների ու թուրքերի հետ գցում է ուրիշի գրպանը։
Իրեն անձամբ ճանաչողները կհաստատեն, որ սա իր վաղուցվա մոտեցումներից է։
Ի դեպ, Ադրբեջանը ռուսական խաղաղապահների մանդատը դեռ չի հաստատել»։
Comments