top of page

Շնորհավոր տոնդ, վերադառնալո՛ւ ենք Արցախ աշխարհ, որքան էլ դա շատերի համար լինի բեռ․ Բագրատ սրբազան

  • Sep 2, 2021
  • 1 min read


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը Արցախի անկախության 30 ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել․


«Շնորհավո՛ր տոնդ, անկախ Արցախ


Վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն։


Այդ բեռն իրենք են իրենց և մեզ բոլորիս համար։ Վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք այսօր այլևս գլխատված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ։


Վերադառնալու ենք վրեժի զգացումով. մեր օրերին խաղաղություն չկա։


Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան, բայց ոչ միայն թույլ չենք տալու այս ճանապարհով կորստյան մատնել մեր ապագան, այլ նաև վերականգնելու ենք այդ կյանքը, որ առավել կյանք ունենանք, ինչպես ասում է մեր Տերը։


Կա՞ մեկը, որ չի ուզում վերադառնալ Շուշի, կա՞ մեկը, որ չգիտի դրա ճանապարհը։ Այդ ճանապարհը զոհաբերության ճանապարհն է»։



Komentar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page