top of page

Բալասանյանները՝ իշխանությունների թիրախում. փողերն արդեն երկրից դուրս են հանել. «Ժողովուրդ»

  • Oct 5, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Բալասանյանը հայտնվել է իրավապահների թիրախում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կարծես թե իշխանությունները որոշել են բացահայտել իրենց կողմից շատ սիրված նախկինների կոռումպացված լինելու փաստերը ու դրանց տալ հանրային խիստ արձագանք:


Իշխանական ներկայացուցիչների սեղանին դրված են աղմկահարույց գործեր, որոնցից մեկը վերաբերում է Գյումրու գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, ապա ԲՀԿ ական Սամվել Բալասանյանին: Թե ինչ ենթադրյալ չարաշահումների կամ հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին է խոսքը, իրավապահ մարմինների մեր աղբյուրները չմանրամասնեցին: Բավականին ուշագրավ են Բալասանյանների վերաբերյալ հնարավոր քրեական գործերի շուրջ Գյուրիից եկող տեղեկությունները.


Շատերը կարծում են, որ թիրախում հնարավոր է լինի Բալասանյանի ավագ որդին` Միսակը, որն իր շրջապատի մի քանի դեմքերի հետ տարիներ շարունակ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, ընդհուպ մինչև ապօրինի եղանակով մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքել և քաղաքական նպատակներով օգտագործել, մի մասն էլ կարծում են, որ «ԳԱԼԱ» ՀԸ կողմից արված բացահայտումն է թեման, ինչը վերաբերում է մի քանի հարյուր հազար դոլարի արեւային պանելներ գնելու գործին: Ըստ լրջագույնս փաստարկված լրագրողական այդ հետաքննության՝ Բալասանյանի ավագ որդու շրջապատի անձանց կողմից գրանցված «ֆեյք» ընկերությունների միջոցով առանձնապես խոշոր գումարների գործարքների պայմանագրեր են կնքել քաղաքապետարանի հետ:


Սամվել Բալասանյանը տևական ժամանակ է՝ հանրապետությունում չէ, իսկ թե ուր է, կամ ինչով է պայմանավորված նրա բացակայությունը, արդյոք վախենում է իրավապահների հնարավոր այցերից, պարզել չհաջողվեց: Ի դեպ, Գյումրիում համառորեն լուրեր են շրջանառվում առ այն, որ Բալասանյանները վաղուց են պլանավորել իրենց «փախուստը» ու փողերը հանել են Չինաստան, ԱՄՆ ու ՌԴ, իսկ թե որքանով են այս լուրերը ճշմարտացի, պետք է պատասխանեն իրավապահ մարմինները»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page