top of page

Բաքվից Երևան է վերադառնում երկու գերի

  • Sep 7, 2021
  • 1 min read


Բաքվից հայրենիք է վերադառնում երկու գերի։ Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը MediaHub-ին տեղեկացրել է, որ հայ գերիներին վերադարձնելու համար Բաքու է մեկնել գեներալ Մուրադովը։ Նրանք արդեն ինքնաթիռում են։ Նախատեսված է, որ ինքնաթիռը կժամանի մոտ մեկ ժամից։


Մուրադովը երեկ հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարարի հետ, որի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Մուրադովը մեկնել է Բաքու։


Վերադարձող հայրենակիցների անունները պարզ կլինեն ավելի ուշ։ Նշենք, որ հայ ռազմագերիներին փոխանակում են ադրբեջանցու հետ:


Հայրենիք վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն են, որոնց մասին ՊՆ-ն 55 օր հայտնում էր, որ տեղեկություն չունեն:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page