top of page

Բաքվում ավարտվել է 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարությունը

  • Jul 2, 2021
  • 1 min read


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հայազգի 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարությունն ավարտվել է: Դատարանը խորհրդակցությունից վերադառնալուց հետո հրապարակել է վճիռը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, 14 ռազմագերիները դատապարտվել են վեց ամսից մինչև չորս տարի ազատազրկման: Մասնավորապես Հրաչ Արզումանի Ավագյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանը դատապարտվել են չորս տարի, իսկ մյուս տասներկուսը (Արմեն Բաղասյան, Գոռ Գասպարյան, Կամո Սեֆիլյան, Վոլոդյա Հակոբյան, Գևորգ Ասերտյան, Սիսակ Ենգոյան, Ալբերտ Պետրոսյան, Ռոմիկ Սեդրակյան, Արամ Մինասյան, Մկրտիչ Մինոսյան, Էդգար Մաթեսյան և Յուրի Կարապետյան)՝ 6 ամիս ազատազրկման:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page