top of page

Բաքվի անհիմն հայտարարություններին համապատասխան արձագանք կտրվի. Իրանի ԱԳՆ խոսնակ

  • Oct 15, 2021
  • 1 min read


Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:


Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն «ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»:


Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը՝ խոսնակն ասել է. «Իրանն առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր նահատակներ և վիրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրել են այդ վատ երևույթի դեմ պայքարին»:


Խաթիբզադեն շեշտել է նաև, որ միջազգային մարմինները հաստատել են այդ փաստը:Խոսնակը նշել է. «Ցավոք, Բաքուն մտադիր է լրատվամիջոցների համար հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»:

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page