Բաքուն հայկական Շուշին նախապատրաստում է Էրդողանի այցին
- Jun 14, 2021
- 1 min read

Ադրբեջանում ակտիվորեն նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի այցին։ Արդեն հայտնի են նաև Էրդողանի այցի օրակարգի մանրամասները։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բելգիա կատարած այցից հետո Թուրքիայի նախագահը հունիսի 15-16-ը պաշտոնական այցով լինելու է Ադրբեջանում։ Այդ ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի են ունենալու երկկողմ հանդիպումներ, քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց խորացման հնարավորությունները։ Այցի ընթացքում Էրդողանը հունիսի 16-ին ելութ է ունենալու նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսում։
Նախօրեին Շուշի է այցելել Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ջահիթ Բաղչին։ Այս մասին նա գրառումներ է արել թվիթերյան իր էջում ու լուսանկարներ հրապարակել։
«Մենք գտնվում են Շուշիում՝ մեր նախագահի այցից առաջ ուսումնասիրության համար։ Այսօր մենք շնչեցինք ազատ Ղարաբաղի օդը»,- գրել է Թուրքիայի դեսպանը։
Comentarios