Search
Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների ընտրանին ոչ մի հաղթանակ չունեցավ Եվրոպայի առաջնությունում
- Jul 19, 2021
- 1 min read

Երևանում ավարտվեց բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը:
Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիան: Վերջին՝ չորրորդ խաղում, Հայաստանի հավաքականը 72-79 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ալբանացի Կլեա Վերին, որը վաստակեց 27 միավոր:
Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արեքո Օրուջյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 9 արդյունավետ փոխանցում:
留言