Մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին
- Aug 9, 2021
- 1 min read

Օգոստոսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմանում 25-ամյա Արտաշես Ազարյանը Նազարբեկյան թաղամասից դեպի Հարավ Արևմտյան թաղամաս տանող նորակառույց ճանապարհի՝ Շահումյան 16 փողոցի թիվ 162/1 հասցեի մոտ իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 44-ամյա Բաբկեն Բաբայանի վարած Caterpiller մակնիշի էքսկավատորին, գրում է shamshyanh.com-ը։
Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով «Opel»-ը հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Ա. Ազարյանը, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Պետրոլ Օիլ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Opel»-ը և փակել գազաբալոնի փականը, քանի որ բախման հետևանքով մեքենան վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ գազաբալոնն ու անվահեծաններից մեկը կոտրվել են։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Comments