Search
Բախման հետևանքով Honda Fit-ը գլխիվայր շրջվել է
- Jul 29, 2021
- 1 min read

Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են 60-ամյա Ալեքսանդր Աբովյանի վարած Honda Fit մակնիշի և 23-ամյա Վահե Դավթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով Honda Fit-ը գլխիվայր շրջվել է։
Comments