top of page

Բայդենը Հերցոգին շնորհավորել է Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

  • Jun 3, 2021
  • 1 min read

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Իցհակ Հերցոգին շնորհավորել Է Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ եւ վստահություն Է հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի զարգանալ: Միացյալ Նահանգների ղեկավարի հայտարարությունը հունիսի 2-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:


«Ես համոզված եմ, որ նրա նախագահության ժամանակ Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև գործընկերությունը կշարունակի զարգանալ եւ խորանալ»,- ասել Է Բայդենը:


Հերցոգը նախագահի պաշտոնում Ռիվլինին կփոխարինի հուլիսի առաջին տասնօրյակի վերջում: Իսրայելում սահմանված Է նախագահական լիազորությունների կատարման յոթնամյա ժամկետ, պետության ղեկավարի պաշտոնը չի կարելի զբաղեցնել երկու անգամ:

Коментарі


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page