top of page

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է՝ երբ է ակնկալվում անցկացնել Բայդեն-Պուտին հանդիպումը. «Tert.am»

  • May 18, 2021
  • 1 min read



ԱՄՆ-ն ակնկալում է, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հանդիպումը ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռեյկյավիկում Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:


«Ինչպես գիտեք, կա առաջարկ Բայդենի և Պուտինի հանդիպման մասին: Ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:


Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահների միջև հնարավոր գագաթնաժողովը, եթե Ռուսաստանը համաձայնի այն անցկացնել, կարող է տեղի ունենալ Ժնևում: Նշվում է, սակայն, որ Շվեյցարիան չի մեկնաբանում իր տարածքում հանդիպման անցկացման հավանականությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page