Search
Բայդենը ժամանեց Ժնևի Intercontinental հյուրանոց, որտեղ նախատեսվում է Պուտինի հետ հանդիպումը
- Jun 15, 2021
- 1 min read

Անվտանգությունը խստացվել է Ժնեւի InterContinental հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հյուրանոցի մուտքերի դիմաց բետոնե բլոկեր են տեղադրված, ոստիկանության աշխատակիցները հերթապահում են, անցորդներին հորդորում են արագ քայլել եւ հնարավորինս արագ առաջ շարժվել:
Պուտինն ու Բայդենը հանդիպելու են հունիսի 16-ին Ժնևում: Սա 2018 թվականի հուլիսին Հելսինկիում Պուտին-Դոնալդ Թրամփ հանդիպումից հետո առաջին հանդիպումն է լինելու երկու երկրների առաջնորդների մակարդակով:
Comments