Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները խախտելու համար
- May 21, 2021
- 1 min read

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 131-րդ նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը վերջ է դրել գրեթե 30 տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող զինված հակամարտությանը: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինչպես նշվում է, Բայրամովը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ հիշյալ փաստաթուղթը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա:
Իր ելույթում Բայրամովը նաև ափսոսանքով հայտնել է, որ մինչ այժմ Ադրբեջանն ականատես է լինում Հայաստանի կողմից նոյեմբերի 10-ի պայմանավորվածության և, ընդհանուր առմամբ, միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների խախտմանը։
Comentarios