top of page

Բայրամովը ՀՀ-ին կրկին առաջարկել է խոսել «Զանգեզուրի միջանցքից»

  • Jun 30, 2021
  • 1 min read


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Նախարարների խորհրդի 43-րդ նիստում ունեցած ելույթում մի շարք հայտարարություններ է արել՝ կապված Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։


«Մենք Հայաստանին առաջարկում ենք սկսել սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ երկկողմ քննարկումներ։ Ադրբեջանը Հայաստանից դրական արձագանքի է սպասում։ Հայաստանը պետք է կատարի իր միջազգային, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները և տրամադրի ականապատ տարածքների քարտեզները՝ մարդկային մեծ տառապանքներից խուսափելու համար»,- ասել է Բայրամովը։


Բացի այդ, Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին խոսել է որևէ միջազգային փաստաթղթում չամրագրված «Զանգեզուրի միջանցքի» մասին։


««Զանգեզուրի միջանցքը», որը նոր կապող օղակ է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, կծառայի առկա առևտրային և տրանսպորտային կապերի զարգացմանը, ինչպես նաև գրեթե 30 տարի անց կմիավորի Նախիջևանի մեկուսացած էքսկլավը Ադրբեջանի հետ»,- ասել է Ջեյհուն Բայրամովը:



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page