Search
Հայտնի է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամի անունը
- Oct 1, 2021
- 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարզահամերգային համալիրում հրավիրվել էր Դատավորների ընդհանուր ժողով։ Օրակարգում էթիկայի և կարգապահահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրությունն է։
Նշված հանձնաժողովի անդամ է ընտրվել փաստաբան Հարություն Հարությունյանը։
Նշենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունների կողմից Դատավորների ընդհանուր ժողովին էին ներկայացվել 6 թեկնածու՝ Հարություն Հարությունյանը, Հռիփսիմե Աջամօղլյանը, Արմեն Հայկյանցը, Արփինե Եղիկյանը, Անահիտ Աբրահամյանը, Աշխեն Դաշյանը։
Comments